կարևոր
1879 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 21:35

Մայիսի 1-ից կկազմակերպվեն անվճար, անհատական բիզնես խորհրդատվություններ

Մայիսի 1-ից կկազմակերպվեն անվճար, անհատական բիզնես խորհրդատվություններ

Մեկնարկում է Բիզնեսն ընդդեմ COVID-19 քոուչինգ` անվճար անհատական խորհրդատվություն բիզնեսին նախաձեռնությունը: Այս մասին հայտնում  են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ներդրումների աջակցման կենտրոնի և Business Support Office-Armenia-ի համագործակցությամբ գործարարների համար մայիսի 1-ից կկազմակերպվեն անհատական խորհրդատվություններ։

Նախաձեռնության շրջանակներում գործարարները կարող են ստանալ անվճար անհատական խորհրդատվություն Հայաստանի լավագույն և փորձառու բիզնես խորհրդատուների կողմից:
Հաստատված շուրջ 105 թեմաների շրջանակում խորհրդատուները ձեզ կտրամադրեն անհատական խորհրդատվություն` օգնելով հաղթահարել բիզնեսի համար այս դժվարին շրջանը:

Եթե Ձեր բիզնեսին անհրաժեշտ է խորհրդատվություն, մասնակցության համար տոմսակ ձեռք բերելու համար այցելեք` https://bit.ly/2W2PyuD

Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ձեռք բերել ոչ ավել, քան 2 տոմսակ:

Տոմսակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է նշել կազմակերպության անունը և ՀՎՀՀ-ն: Տոմսակներ կարող եք ձեռք բերել մայիսի 1-ին, ժ. 9:00-ին:

Խնդրում ենք հաշվի առնել, որ խորհրդատվության տոմսակները սահմանափակ են»,-նշված է հայտարարությունում։