կարևոր
1923 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 21:08

Թուրքիայում նախատեսվում է մայիսի 1-3-ը սահմանել պարետային ժամ

Թուրքիայում նախատեսվում է մայիսի 1-3-ը սահմանել պարետային ժամ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մայիսի 1-3-ը երկրի 31 նահանգում եռօրյա պարետային ժամ է սահմանվում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ավելի վաղ Թուրքիայի 31 նահանգում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում և Անթալիայում պարետային ժամ է սահմանվել ապրիլի 11-12-ը, 18-19-ը և 23-26-ը։

Ինչպես նախօրեին հայտարարել Է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթիին Կոջան, երկրում կորոնավիրուսով դեպքերի թիվը մեկ օրում աճել է ավելի քան 2,3 հազարով, դա ամենաքիչ թիվն է ապրիլի սկզբից ի վեր, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը: Թուրքիայում նախատեսվում է շարունակել պարետային ժամ սահմանել հանգստյան օրերին մինչև Ռամադանի ավարտը (մայիսի 23):