01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնուտ գյուղի 61-ամյա մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառահատումներ է արել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ապրիլի 22-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:
Պարզվել է, որ նա 2019 թվականի նոյեմբերին, երկու օր անընդմեջ, Եղեգնուտ գյուղի հանդամասում բենզասղոցով ապօրինի հատել է 25-ից ավելի տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր: Ըստ բերման ենթարկվածի` փայտանյութի մի մասը երկու ամիս առաջ վաճառել է, իսկ մյուս մասը մոտ 10 օր առաջ անտառտնտեսության աշխատակիցները հատման վայրից բեռնատարով տարել են:
Հանգամանքները պարզվում են: Վնասի չափը ճշտվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: