կարևոր
1855 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 20:43

Հարձակվել են Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնի վրա

Հարձակվել են Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնի վրա

Նախօրեին անհայտ մարդիկ մուտք են գործել Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն ու մեծ վնասներ հասցրել։ Այս մասին գրում է Tsayg.am-ը։

Ըստ ականատեսների՝ նրանք 4-ն են եղել։ Նպատակը՝ գողությո՞ւնն է եղել, թե՞ պարզապես վնաս հասցնելը, անհայտ է։

«Երկրորդ հարկից տեսել ենք ջարդոց-փշրոցը ու իջել ենք։ Նրանք կոտրել ենք դուռը, կոտրել են ապակիներ, որոնք իրենց չէր էլ խանգարում։ Կոտրել եւ մտել են նաեւ նարկոլոգիական բաժանմունք, բարեբախտաբար, այնտեղ հիվանդ չենք ունեցել։ Երբ աշխատակիցը դիմել է Ոստիկանություն եւ նրանց ասել է՝ հիմա կգան, իրենք դիմել են փախուստի»,- պատմել է Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը։

Բուժքույրերից մեկը նրանցից մեկին ճանաչել է, վերջինս գրանցված է Հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական դիսպանսերում։ Մինչեւ Ոստիկանության դեպքի վայր հասնելը՝ հարձակում գործած անձինք փախուստի են դիմել։ Աշխատակիցներից մեկն էլ պատմել է, որ տղամարդկանցից մեկը օգնություն է կանչել ու փրկություն գոռացել։

«Երբեմն նարկոլոգիական հիվանդներին թվում է, երբ ասում ենք՝ նարկոլոգիական բաժանմունք, ապա այդ բաժանմունքն իրենց նարկոտիկ է տալիս։ Հաճախակի ենք ունենում այնպիսի հիվանդներ, որոնք գալիս ու ասում են՝ նարկոտիկ տվեք, չեմ դիմանում»,- նշել է Նադյա Վարդանյանը։

Հանգամանքները պարզելու ուղղությամբ նյութեր են նախապատրաստվում։