Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը անցել է 3 միլիոնը: Դա բոլոր երկրների պաշտոնական թվերի հանրագումարն է:
Իհարկե, տարբեր երկրներում վարակի տարածման տեմպը տարբեր է: Վարակի ի հայտ գալուց մինչ օրս առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետեւանքով մահացած վարակակիրների թիվն էլ հասնում է 210 հազարի: Ապաքինվածների ընդհանուր թիվն էլ, իհարկե, աճում է: Այն մոտեցել է 900 հազարի:
Չնայած covid-19-ը դեռ չի նահանջել, շատ երկրներում սկսել են մեղմացնել սահմանափակումները:
Օրվա խճանկարային պատկերը՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: