կարևոր
2393 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-27 19:29

Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է վիրուսի երկրորդ բռնկման ռիսկի մասին

Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է վիրուսի երկրորդ բռնկման ռիսկի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է վիրուսի երկրորդ բռնկման առավելագույն ռիսկի մասին, եթե կարանտինը շատ արագ հանվի, հայտնում է BBC-ն։

Ելույթ ունենալով Դաունինգ-սթրիթում` իր նստավայրի առջեւ, Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին համաճարակի դեմ միասնականություն եւ վճռականություն ցուցաբերելու համար։ Վարչապետը հայտարարել է, որ Բրիտանիան մոտեցել է Covid-19-ի դեմ պայքարում առաջին՝ առողջապահության համակարգը գերծանրաբեռնվածությունից պաշտպանելու առաջադրանքի կատարմանը։

Ջոնսոնը հավաստիացրել է, որ ինքը, ինչպես ոչ ոք, հասկանում է այն վնասը, որ կարանտինը հասցնում է տնտեսությանը, սակայն այժմ առաջնահերթ խնդիրը համընդհանուր մեկուսացման ձեռքբերումներն ամրապնդելն ու հիվանդության երկրորդ բռնկումից խուսափելն է։ «Զսպեք ձեր անհամբերությունը»,- բիզնեսների սեփականատերերին է դիմել վարչապետը։ Նա հասկացրել է, որ կարանտինից դուրս գալու որոշումը կընդունվի բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններում եւ առավելագույնս թափանցիկ կդառնա։ «Եթե մենք պահպանենք միասնականության եւ վճռականության ոգին, ես չեմ կասկածում, որ կհաղթենք»,- ասել է Ջոնսոնը։