կարևոր
1895 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-27 18:41

Ադրբեջանական հարցերով փորձագետը հայտնեց մանաթի արժեզրկման կանխատեսումների մասին

Ադրբեջանական հարցերով փորձագետը հայտնեց մանաթի արժեզրկման կանխատեսումների մասին

 Ադրբեջանում մանաթի արժեզրկում տեղի կունենա, եթե նավթի գինը շարունակի ցածր մնալ: Այս մասին հայտնել է «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում։

«Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի 35-40%-ը հիմնված է նավթի վրա։ Այնտեղ 2020թ. բյուջեն կանխատեսելիս նավթի մեկ բարելի գինը սահմանել էին 55 ԱՄՆ դոլար, սակայն այս պահին նավթի մեկ բարելի գինը 20 դոլարից ցածր է։ Այս պայմաններում նավթի արդյունահանումն Ադրբեջանը կրճատել է։ Այս պահին` օրական միջին արտահանումը կազմում է 540 հազար բարել, ինչը 200 հազարով պակաս իրենց կանխատեսածից։ Տարբեր միջազգային կենտրոնների հաշվարկներով` 2020թ. վերջին նավթի մեկ բարելի գինը 40 դոլարի հասած չի լինի անգամ, ինչի արդյունքում` հնարավոր է Ադրբեջանում մանաթի հերթական արժեզրկում»,- ասաց Հովհաննիսյանը։

Ապրիլի 20-ին WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսների արժեքը պատմության մեջ առաջին անգամ իջել է բարելի դիմաց մինչև 5 դոլար, ապա բացասական է դարձել: