24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հեռավար ուսուցումը կշարունակվի նաեւ մայիս ամսին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Առաջիկայում էլ արտակարգ դրության օրերին եւ ամբողջ մայիս ամսին առկա լսարանային դասեր չեն լինի: Կրթության ոլորտում նաեւ որոշվել է այս տարի դպրոցական ուսումնական տարին ավարտել առանց քննությունների: Քննություններ չեն լինի դպրոցն ավարտողների համար: Ոլորտային գերատեսչությունում որոշվել է հատուկ մեխանիզմ կիրառել քննական առարկաների ավարտական գնահատականների հաշվարկի համար: Չեղարկվում են նաեւ 4-րդ եւ 9-րդ դասարանների փոխադրման քննությունները:
Մանրամասները՝ տեսանյութում: