կարևոր
1096 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-27 18:24

Կրակոցների որոշակի աճ կա, բայց որևէ անհանգստության տեղիք տվող միտումներ չկան. Տաթևիկ Հայրապետյան

Կրակոցների որոշակի աճ կա, բայց որևէ անհանգստության տեղիք տվող միտումներ չկան. Տաթևիկ Հայրապետյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա իրավիճակը հանգիստ է, սակայն ադրբեջանական կողմից կրակոցների աճ կա։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի իմ գործընկերներից ճշտել եմ, որ այս պահին սահմանային իրավիճակը հանգիստ է։ Կրակոցների որոշակի աճ կա, բայց որևէ անհանգստության տեղիք տվող միտումներ չկան։ Ադրբեջանական կողմից ինժեներական աշխատանքներ են ընթանում, որոնք պլանային բնույթ են կրում։ Անօդաչու թռչող սարքերի թռիչքները ևս պլանային բնույթ են կրում։ Դրանցից մեկը խախտել է սահմանը և հայկական կողմից ստացել համապատասխան արձագանք»,- ասաց Հայրապետյանը։

Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն ապրիլի 21-ին հավաստանշելով ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում՝ ժամը 13:07-ի սահմանում խոցել այն: