կարևոր
1812 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 18:02

Արտաշատի ԲԿ-ում ապաքինվել է կորոնավիրուսով 106 պացիենտ, որից 8-ը մանկահասակ երեխաներ են

Արտաշատի բժշկական կենտրոնը, վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի, մարտի 31-ից սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը: Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ: Պացիենտներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր՝ թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ:

Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու կյանքը թանկ է, յուրաքանչյուր պացիենտի ապաքինումը՝ կարևոր ձեռքբերում»,-նշված է հայտարարությունում։