24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսական Պրեմիեր լիգայի կազմակերպիչները քննարկում են առաջնությունը հունիս ամսին վերսկսելու տարբերակը:
Այս մասին գրում է լիգայի մամուլի ծառայությունը: Կազմակերպիչները ցանկություն ունեն առաջնությունը վերսկսել հունիսի 21-ին կամ հունիսի 28-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Այժմ ռուսական` Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այն կարող է վերսկսվել մայիսի 31-ին: Լիգայի կազմակերպիչները մտադրություն ունեն առաջնության մյուս խաղերը վերսկսվելու դեպքում անցկացնել առանց երկրպագուների:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվել են Եվրոպայի գրեթե բոլոր առաջատար առաջնությունները, բացառությամբ Բելառուսի առաջնությանը: Համաճարակի պատճառով հետաձգվեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ինչպես նաև ֆուտբոլի Եվրոպայի հոբելյանական առաջնությունը: