կարևոր
1688 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 17:23

COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 888 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 888 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 013 հազար 803: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 207 հազարը: Ապաքինվել է 888 հազար 339 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 987 հազար 322 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 55 հազար 415 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 422 է: Մեկ օրում 2 հազար 793 նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 521:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 197 հազար 675 է: Վարակից մահացել է 26 հազար 644 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 162 հազար 100 հաստատված դեպք, մահացել է 22 հազար 856 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 157 հազար 946 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 984 մարդ:

Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 152 հազար 840 հաստատված դեպք: Մահերը 20 հազար 732 են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 110 հազար 130-ի, մահացածներինը՝ 2 հազար 805-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 91 հազար 472: Այստեղ նոր դեպքերի թիվը 991 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 806 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցեց Ռուսաստանը, որտեղ մեկ օրում գրանցվել է 6 հազար 198 նոր դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 87 հազար 147: Մահացության ցուցանիշը կազմում է 794:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 830 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 63 հազար 100 է, Կանադայում՝ 46 հազար 895, Բելգիայում 46 հազար 687 է, Նիդերլանդներում՝ 38 հազար 245 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 496 դեպք կա, մահացել է 6 մարդ:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում է հաստատված դեպքերի թիվը կազմում է 11 հազար 244, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 10 հազար 349 է, մահացածներինը՝ 76:

Եգիպտոսում 4 հազար 534 հաստատված դեպք կա, մահացել է 317 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3,288-ի, մահացածներինը՝ 22-ի: Իրաքում գրանցվել է 1,820 վարակվածության, 87 մահվան դեպքով: Լիբանանում կա 710 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: