կարևոր
2236 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-27 17:05

Ռուստամ Բադասյանն ԱՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին

Ռուստամ Բադասյանն ԱՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր աշխատակազմին ներկայացրել է նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին: 

Նախարարը շնորհավորել է Սուրեն Գալստյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր աշխատանքում:

Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել և նշել, որ կանի առավելագույնը կարճ ժամանակահատվածում ջերմ և բաց աշխատանքային հարաբերություններ հաստատելու և նորարարական լուծումների միջոցով նախարարության առջև դրված խնդիրներն ու կարևորագույն բարեփոխումները համատեղ ջանքերով հաջողությամբ կյանքի կոչելու համար: