կարևոր
1701 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 16:48

Վրաստանում տիրում է կարգապահություն. ՀՀ դեսպանը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Վրաստանում տիրում է կարգապահություն. ՀՀ դեսպանը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Վրաստանում ապրիլի 27-ից սկսած փուլ առ փուլ կհանվեն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը։

«Այս պահին Վրաստանում կա 496 վարակակիր, 6 մահվան դեպք, կարանտինում գտնվող 5000 մարդ։ Վրաստանում այս պահին տիրում է կարգապահություն։ Վրաստանի վարչապետի հայտարարությամբ` տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ` ապրիլի 27-ից սկսած, ամեն փուլը կտևի 2 շաբաթ։ Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է՝ վերականգնվեն սահմանափակումները»,- ասաց Սադոյանը։

Դեսպանը նշեց, որ Հայաստանում այս պահին արվում է մի քանի անգամ ավելի շատ թեստ, քան Վրաստանում, իսկ մահացության թվով Վրաստանը եվրոպական երկրների շարքում ունի ամենալավ ցուցանիշը։