28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Փլուզման 11, քարաթափման 6, սողանքի 2 դեպք՝ 7 օրվա ընթացքում: ԱԻՆ ՓԾ փրկարարները սահմանազատել են տարածքները, հեռացրել են քարերը: Քարաթափման դեպքերին զուգահեռ ակտիվացել են նաև սողանքային գոտիները: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
ՀՀ-ում 2 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով շուրջ 2504 սողանք կա: Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գործառույթների համաձայն՝ սողանքային գոտիներում մշտապես ուսումնասիրություններ է իրականացնում, խորհրդակցում է իրավասու պետական մարմինների հետ, կառավարությանը ներկայացնելու համար առաջարկությունների փաթեթ է մշակում: