կարևոր
1832 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-27 16:08

Արցախի 34 թեստավորված քաղաքացիների մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել

Արցախի 34 թեստավորված քաղաքացիների մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»: