կարևոր
1174 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 15:35

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: