կարևոր
1697 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 15:35

Արթիկում մեկ անձի թեստավորման պատասխանները եղել են բացասական

Շիրակի մարզի Արթիկ համայնքում կորոնավիրուսի ախտանիշներով մեկ անձի թեստավորման պատասխանները եղել են բացասական։ Այս մասին տեղեկանում ենք Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Արթիկ համայնքի հարգարժա՛ն բնակիչներ,

հաշվի առնելով այն, որ այս օրերին համայնքում գրանցվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը, բոլորիդ խնդրում ենք ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, պահպանել հիգիենայի կանոնները, հետևել պարետի ցուցումներին: Նշենք, որ այս օրերին աշխատանքներ են տարվում կորոնավիրուսով վարակված մեր համաքաղաքացու շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։ Նոր կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է նոր սկսվող թոքաբորբ, հիվանդը տեղափոխվել է Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց: Արդեն իսկ մեկուսացվել են հիվանդի ընտանիքի 13 անդամները: Նրա շփման շրջանակից կասկածելի ախտանիշներով մեկ անձի թեստավորման պատասխանները եղել են բացասական:

Բարձր ջերմության կամ գրիպանման երևույթների առկայության դեպքում խնդրում ենք ահազանգել Արթիկի քաղաքային հիվանդանոց, որը գործում է 24 ժամ:

Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ առողջությունը:
Մնացե՛ք տանը։
Առողջություն ենք մաղթում բոլորիդ»,-նշված է համայնքապետարանի հայտարարությունում։