24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին և ամբողջ մայիս ամսին առկա լսարանային դասեր չեն լինի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«2020 թվականի ուսումնական տարին կավարտվի հեռավար ուսուցմամբ, այսինքն՝ առկա լսարանային դասեր չեն լինելու։ Այս տարի ամբողջ մայիս ամսին նույնպես կշարունակվի հեռավար կրթությունը»,- նշեց Հարությունյանը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, և ուսուցումը շարունակվում է հեռավար եղանակով։