12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Թենիսի ATP և WTP կարգի մրցաշարերը չեն վերսկսվի մինչև օգոստոսի 3-ը: Այս մասին գրում է Marca-ն:
Ի սկզբանե մրցաշրջանը դադարեցվել էր մինչև հունիսի 7-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում այն կրկին երկարաձգվել է: Ըստ պարբերականի, մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսին Ցինցինատիի մրցաշարով: Սակայն դեռևս վերջնական որոշում չի կայացավել, քանի որ երկրների սահմանները մնում են փակ:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել և հետաձգվել են մի շարք միջազգային մրցաշարեր, ինչպես նաև Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը և Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: