15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի արագ անկման պարագայում հնարավոր կլինի կարանտինից դուրս գալու առաջին փուլից անցում կատարել միանգամից երրորդին և չորրորդին: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր սանիտար Վիկտոր Լյաշկոն, հաղորդում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ներկայացրել էր կառավարության՝ մայիսի 11-ից կարանտինից դուրս գալու ծրագիրը, որը ենթադրում է 5 փուլ:
«Եթե մենք ունենանք հիվանդների թվի կտրուկ նվազում, ապա կարող ենք առաջին փուլից անցում կատարել հաջորդներին»,-ասել է գլխավոր սանիտարը:
Ուկրաինայի կառավարությունը կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված՝ մարտի 12-ից երկրում մտցրել է կարանտին: Ապրիլի 6-ից կարանտինի պայմանները խստացվել են. արգելվում է դրսում հավաքվել, զբոսնել այգիներում, անտառածածկ տարածքներում, այցելել մարզական, մանկական հրապարակներ: Ուկրաինացիները պարտավորվել են կրել պաշտպանիչ դիմակներ, տնից դուրս գալուց ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Վարակվածների ընդհանուր թիվը 9 009 է, մահացածներինը՝ 220: