04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Իտալիայի սպորտի նախարարը վստահ չէ, որ երկրի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորայի կարծիքով, թիմերի համար մարզումները թույլատրելի կլինեն, եթե պահպանվեն անվտանգության նորմերը: Թեպետ եվրոպական մի քանի առաջնություններ ժամանակից շուտ ավարտվել են, սակայն Իտալիայում հակված չեն մրցաշրջանը շուտ ավարտելուն, եթե միայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դրական տեղաշարժ չունենա:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իտալիայի կառավարությունը մայիսի 4-ից կթույլատրի անհատական մարզումները: Կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող երկարաձգել կարանտինը, սակայն սահմանափակումները դեռևս վերջնականապես չեն հանվելու:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: