կարևոր
1700 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-27 11:42

Նոր Նորքում երիտասարդները դանակահարել են իրար

Նոր Նորքում երիտասարդները դանակահարել են իրար

Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին ապրիլի 26-ին, ժամը 17։47-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 19-ամյա երիտասարդի` թիակի ծակած վերքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ժամը 18։44-ին մեկ այլ բժշկական կենտրոնից էլ հաղորդում ստացվել, որ շտապ օգնության խումբը կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 24-ամյա երիտասարդի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17։30-ին, Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդները դանակահարել են իրար:

Պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ժամանակ երիտասարդներից մեկը ապտակել է մյուսի մորը: Փաստով նյութեր են նախապատրաստվում: