կարևոր
2059 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 11:23

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է հաստատվել

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է հաստատվել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:

«Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք։

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 81 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- գրել է նա: