կարևոր
1402 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 10:46

Էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով այրվել է տան տանիքի մի մասը

Էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով այրվել է տան տանիքի մի մասը

Ապրիլի 27-ին, ժամը 07:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործների 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07․56-ին, մարվել՝ 08։08-ին։

Այրվել է տան նախամուտքի  տանիքից մոտ 1 քմ հատված։