15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Իսպանիայում երեխաներն վերջին 6 շաբաթվա մեջ առաջին անգամ կարող են դրսում խաղալ: «Euronews»-ը տեղեկացնում է, որ կարանտինի պայմաններում երեխաներին արգելվում էր դուրս գալ փողոց: Այժմ`ապրիլի 26-ից 14 տարեկանից ցածր երեխաներին թույլատրվում է օրվա մեջ մեկ անգամ դուրս գալ, բայց մեկ ժամով, ծնողներից մեկի ուղեկցությամբ:
Իշխանությունները գնում են սահմանափակումների մեղմացման, քանի որ կորոնավիրուսի հետևանքով մահացության ամենօրյա ցուցանիշը երկրում նկատելիորեն նվազել է: Ապրիլի 26-ին երկրում գրանցվել է կորոնավիրուսի մահացության 288 դեպք: Առողջապահության նախարարությունը նշում է, որ սա վերջին մեկ ամսվա ամենացածր ցուցանիշն է:
Երկրում մարտի կեսերից գործում է տանը մնալու խիստ կարգ: Բնակչությանը տանը պահելով՝ փորձ է արվել դանդաղեցնել վարակի տարածումը երկրում:
Իսպանիայում 23 հազարից ավելի մարդ վարակի հետևանքով մահացել է, այս ցուցանիշով այն երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից ու Իտալիայից հետո: Երկրում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 226 հազար 629 է: