կարևոր
2486 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-27 10:30

Այս տարվա ապրիլ-24-յան միջոցառումները շատ մոտ էին կատարյալին եւ դրանք այս իշխանությունների ազգայինի ընկալումն էին. Նիկոլ Փաշինյան

«Այս տարվա ապրիլ-24-յան միջոցառումները շատ մոտ էին կատարյալին եւ դրանք այս իշխանությունների ազգայինի ընկալումն էին». վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նման գնահատական է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները ապացույցն են իր այն թեզի, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրի համար նոր հնարավորություններ կստեղծի:

Այդ միջոցումների կազմակերպման համար շնորհակալությունների հետ մեկտեղ վարչապետը հերթական անգամ անդրադարձել է նախորդ իշխանություններին՝ հիշելով ըստ նրա «կանխատեսելի շրջանակներից» արվող քննադատությունները, թե այս իշխանությունները կորոնավիրուսն օգտագործում են, որ փակեն դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը եւ հավուր պատշաճի չպատրաստվեն Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է նախկիներին, որ իրենք ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո ավելի քան 25 տարի թալանել են երկիրը: