կարևոր
1286 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 10:22

Քարաթափում` Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

Քարաթափում` Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

Ապրիլի 27-ին, ժամը 05:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ «Չարքանդ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին. տարբեր մեծության քարեր (մոտ 30 խմ) թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհը և հեռացրել են մանր քարերը. ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է: