27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ապրիլի 26-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 11-րդ շարքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասնակի փլուզվել է 1956 թվականին կառուցված մեկ հարկանի բնակելի տան (3-4 կարգի վթարային) ննջասենյակի քարաշեն պատից մոտ 10 քմ հատված: Առկա է հետագա փլուզման վտանգ. տուժածներ չկան:
Փրկարաները սահմանազատել են վտանգավոր հատվածը: