կարևոր
547 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-27 09:35

Բորիս Ջոնսոնը վերադարձել է աշխատանքի կորոնավիրուսից ապաքինվելուց հետո

Բորիս Ջոնսոնը վերադարձել է աշխատանքի կորոնավիրուսից ապաքինվելուց հետո

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել Է Դաունինգ-սթրիթի իր պաշտոնական նստավայրը՝ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո։ Այս մասին հայտնում է BBC գործակալությունը։

Բորիս Ջոնսոնի՝ ավելի քան երեք շաբաթ անգործությունից հետո աշխատանքի վերադառնալը «խթան կհանդիսանա երկրի համար»,- հայտարարել է նրա տեղակալը:

Նշվում է, որ վարչապետը հոսպիտալացվել էր ապրիլի 5-ին և մեկ շաբաթ անցկացրել հիվանդանոցում, ներառյալ՝ երեք գիշեր վերակենդանացման բաժանմունքում։