կարևոր
2073 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-26 23:44

Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի անհանգստացեք. Զարուհի Բաթոյան

9-րդ ծրագրի  շահառուների վճարումները կշարունակվեն երկուշաբթի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը։

«9-րդ ծրագրի հարգելի՜ շահառուներ,

երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը: 

Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո: 

Շնորհակալ եմ ըմբռնմամբ մոտենալու համար: Առողջ եղեք»,- գրել է նախարարը։