27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Տավուշի մարզի Պառավաքար գյուղում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է արձանագրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը` նշելով, որ վարակվածը 40-ամյա տղամարդ է:
Նա նշել է, որ երեկ է ստացվել թեստավորման պատասխանը, մեկուսացվել են վարակվածի ընտանիքի 4 անդամները, պարզվում է նրա շփման շրջանակը։
Մանուչարյանը նշել է, որ վարակված քաղաքացու վիճակը լավ է:
Նշենք, որ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1746 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ, 28 պացիենտ մահացել է: