Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անձամբ է հետաքրքրված ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությամբ: Այս մասին հայտնում է Marca-ն:
Բարտոմեուն կարծում է, որ Նեյմարի տեղափոխությունն այս շրջանում կարող է որոշիչ լինել: Նա հույս ունի, որ ակումբը գալիք տարի կկարողանա հաղթել Չեմպիոնների լիգայում և դրանում իր նպաստը կարող է բերել Նեյմարը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ ֆուտբոլիստին անպայման կվերադարձնեն կատալոնական ակումբ:
Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: «Բարսելոնա»-ի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-17 թվականների ընթացքում և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոնի, երեք անգամ տիրացել է Իսպանիայի գավաթին, մեկական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության գավաթները և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: