կարևոր
1868 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-26 22:32

Իտալիայում մայիսի 4-ից կթույլատրվեն անհատական մարզումները

Իտալիայում մայիսի 4-ից կթույլատրվեն անհատական մարզումները

Իտալիայի կառավարությունը մայիսի 4-ից կթույլատրի անհատական մարզումները: Այս մասին գրում է La Repubblica-ը:

Կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող երկարաձգել կարանտինը, սակայն սահմանափակումները դեռևս վերջնականապես չեն հանվելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնությանը մասնակից թիմերին թույլատրել վերսկսել մարզումները առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ Սերիա Ա-ն կսկսվի մայիսի վերջին: 

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: