27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ապրիլի 24-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ Նուբարաշենի հոգեբուժարանի թիվ 3 հատուկ հսկողության բաժանմունքից փախուստի է դիմել Իջևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Մանուկյանը: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Ըստ լրատվականի՝ վերջինս դատարանի որոշմամբ տեղավորված է եղել հատուկ հսկողության բաժանմունքում և փախուստի է դիմել զբոսնելու ժամանակ:
Նշվում է, որ նա ժամեր անց Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցների կողմից բռնվել է Նուբարաշենի խճուղում, և նրան հազիվ են հոգեբուժարանի ծառայողները ճանաչել, քանի որ եղել է բժշկական դիմակով և անվտանգության ձեռնոցներով:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: