«ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը ներկայացրել է ԱՊՀ երկրների լավագույն ֆիլհարմոնիաների վարկանիշը՝ ըստ համերգներ այցելելու և դրանց կայքերում և սոցիալական ցանցերում դասական համերգների առցանց հեռարձակման ցուցանիշի, որտեղ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան զբաղեցրել է 6-րդ տեղը։
Վարկանիշում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիան, Սանկտ Պետերբուրգի Դմիտրի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիան և Բելառուսի պետական ֆիլհարմոնիան։