29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ուրսուլա Պապանդրեան կշարունակի կատարել միջազգային ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի դերը մինչ նոր ընտրությունները: Դրանք կանցկացվեն, երբ անցնի համավարակը:
Ապրիլի 16-ին ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին էր 2000 թվականից: