1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցավ պատմության մեջ ատոմային էներգետիկայի խոշորագույն վթարը։ Պայթյունը տեղի է ունեցել անվտանգության ապահովման համակարգերից մեկի նախագծային փորձարկումների ժամանակ։
Վթարի հետեւանքով ռադիոակտիվ աղտոտվածության են ենթարկվել Եվրոպայի 17 երկրների տարածքները ՝ 207,5 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով: Զգալիորեն աղտոտված են եղել Ուկրաինայի (37,63 հազար քառակուսի կիլոմետր), Բելառուսի (43,5 հազար քառակուսի կիլոմետր) եւ Ռուսաստանի եվրոպական մասի (59,3 հազար քառակուսի կիլոմետր) տարածքները:
Չեռնոբիլի ԱԷԿ-ը լիովին կհանվի շահագործումից մինչեւ 2065 թվականը:
2003 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն տվեց ապրիլի 26-ը ռադիացիոն վթարների եւ աղետների զոհերի հիշատակի միջազգային օր հայտարարելու մասին ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի որոշմանը: