կարևոր
2218 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-26 18:06

Լոռու մարզպետը պատասխանել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի  աշխատակիցների հարցադրումներին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների հարցադրումներին․

««Գլորիա» կարի ֆաբրիկայի հարգելի աշխատակիցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ բազմաթիվ հարցեր եք հնչեցրել՝ կապված ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ, տեղեկացնում եմ.

-Շուրջ 2600 բնակչի աշխատանքով ապահովող ընկերության վերագործարկման հարցը մշտապես գտնվել ու այսօր էլ շարունակում է գտնվել իմ ուշադրության կենտրոնում:|

-Խնդրի հետ կապված կապ եմ հաստատել պարետատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ ընկերության վերագործարկման համար «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունը ստացել է երեկ:

-Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանը ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ:

-Ըմբռնումով մոտենալով Ձեր՝ աշխատանքի վերադառնալու ու սեփական քրտինքով վաստակելու պահանջին, հորդորում եմ լինել համբերատար ու մի փոքր էլ սպասել: Հասկանում ենք, որ առկա սոցիալական խնդիրների պայմաններում այդ աշխատանքն այսօր օրախնդիր անհրաժեշտություն է, սակայն մարդկային առողջությունն ու կյանքը այն բացարձակ արժեքներն են, որոնք չենք կարող վտանգել»,-նշել է Ղուկասյանը։