կարևոր
2260 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-26 17:33

«Խավարում»․ ֆիլմ նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Խավարում» խաղարկային կարճամետրաժ կինոնկարում պատկերված է Արևմտյան Հայաստանը 1915 թվականի իրադարձությունների համատեքստում։ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը միտված է այլևս «ոչ» ասելու ցանկացած բռնության և դաժանության՝ հատկապես երեխաների նկատմամբ։ Ֆիլմը նկարահանվել է 2013 թ.-ին և նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Սցենարի հեղինակն ու ռեժիսորը՝ Արա Երնջակյանն է։

«Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը. երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածն այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում»․ սա է ֆիլմի հիմնական ասելիքը։ 

Այն youtube-ում հայտնվել է 2020 թվականի ապրիլի 23-ին։