կարևոր
2587 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-26 16:51

Փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24-ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարած համապատասխան գրառմամբ։

«Ապրիլի 24-ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով

Նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ։

Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։

Հետագա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, ստուգման առարկա են բոլոր հնարավոր շարժառիթները։

Քննության ընթացքի և արդյունքների մասին հընթացս թույլատրելիության սահմաններում կտրվի համապատասխան տեղեկատվություն»,-նշել է Աբրահամյան