կարևոր
2236 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-26 16:42

«Ford Mustang»-ը մխրճվել է «Ռոյալ Երևան» հյուրանոցի մուտքի մեջ՝ կոտրելով դուռը և ապակիները

«Ford Mustang»-ը մխրճվել է «Ռոյալ Երևան» հյուրանոցի մուտքի մեջ՝ կոտրելով դուռը և ապակիները

Ապրիլի 25-ին` ժամը 21:20-ի սահմանում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրևանդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Ռոյալ Երևան» հյուրանոցային համալիրի շինության մեջ՝ կոտրելով դուռն ու ապակիները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Սակայն ռեստորանային համալիրին պատճառվել է նյութական վնաս: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ավտոմեքենան հաշվառված է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Վահան Ենոքյանի անվամբ: