24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին չեն ընդունում Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Մաթևոսյան հյուրատունը և տեսանյութ հրապարակել: Գրառման մեջ նշվում է.
«ՀՀ 27 քաղաքացիներ արդեն 5 օր սպասում են հայրենիք վերադառնալուն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:
Ապրիլի 27-ին նախատեսված է թռիչք և քաղաքացիները պնդում են, որ Դոմոդեդովո օդանավակայանից թռիչք է իրականացնելու դատարկ ինքնաթիռ»։
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում գտնվողների խոսքով` օդանավակայանի անձնակազմը և օդանավակայանը թույլ է տալիս քաղաքացիների թռիչքը դեպի Հայաստան, իսկ մեր քաղաքացիներին մերժում են Հայաստանից և ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից: