կարևոր
1810 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-26 14:05

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մուտքի ու ելքի սահմանափակումները երկարաձգվել են

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մուտքի ու ելքի սահմանափակումները երկարաձգվել են

ՀՀ պարետի որոշմամբ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Մարալիկ և Ձորակապ համայնքներ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է մինչև ապրիլի 30-ը, ժամը 23։59-ը: Այս մասին նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ հղում անելով է e-gov.am կայքին:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային պատասխանատուների կարծիքով, վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում: Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը՝ կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվածք դրսևորելու համար»,-հավելել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մինչ այս, պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, Մարալիկում ու Ձորակապում սահմանափակումները կիրառվելու էին ապրիլի  19-ից մինչև ապրիլի 25-ը:

Ապրիլի 25-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում նոր կորոնավիրուսով վարակված 63  քաղաքացի, նրանցից 54-ը Շիրակի մարզի  բնակիչներն են: Մինչ օրս մարզում հաստատվել է 77 դեպք: Վարակվածներից 10-ը տեղափոխվել են Երևան, 10-ը` ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից: Արձանագրվել է մահվան 3 դեպք: