24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Գերմանիայի ոստիկանությունը դեմ է արտահայտվել Բունդեսլիգայի վերսկսման գաղափարին:
Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը: Ըստ ոստիկանության, առաջնության վերսկսում կարող է լուրջ հետևանքներ ունենալ կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում, քանի որ երկրպագուները չպետք է հավաքվեն մարզադաշտի շրջակայքում: Եվ եթե երկրպագուները որոշեն նման քայլի դիմել, ապա ոստիկանությունը ստիպված կլինի միջամտելու` կարգը վերականգնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի մայիսի 9-ից հնարավոր կլինի վերսկսել Բունդեսլիգան: Այժմ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ սկսել են մարզումներն իրենց բազաներում: Խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներում կլինի միայն 30 ներկայացուցիչ:
Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: