01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ապրիլի 26-ին `ժամը 07:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչություն մասնագիտացված խումբը:
Պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում. 2 քար (մոտ 0.2 խմ) ընկել է գյուղի 37-րդ փողոցի տներից մեկի վրա՝ վնասելով տանիքը (մոտ 2 քմ), իսկ մոտ 4 խմ ծավալով քարերն ընկնելով վնասել են կայանած «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին, հետնամասը, 6 մեղվաընտանիք և 9 պտղատու ծառ: Տուժածներ չկան:
Փրկարարները տանիքը ծածկել են բրեզենտե ծածկոցով և քարերը դուրս են բերել տնից: