24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Թուրինի «Յուվենտուս»-ը կարող է խզել պայմանագիրը Գոնսալո Իգուաինի հետ, քանի որ ֆուտբոլիստը կարանտինի ընթացքում կապի դուրս չի գալիս ակումբի հետ:
Այս մասին գրում է Tuttosport-ը: Իգուաինը պանդեմիայի ինքնամեկուսացման ընթացքում վերադարձել է հայրենիք` Արգենտինա, որպեսզի լինի հիվանդ մոր կողքին: «Յուվենտուս»-ը պահանջել է արտերկրում գտնվող ֆուտբոլիստներին կրկին վերադառնալ Իտալիա, սակայն Իգուաինը հրաժարվել է:
Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ արգենտինացին հանդես է եկել «Ռեալ»-ում, «Նապոլի»-ում, «Միլան»-ում և «Չելսի»-ում: «Արքայական ակումբի» կազմում Իգուաինը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: «Նապոլի»-ի կազմում` Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ «Յուվենտուս»-ի հետ երկու անգամ հաղթել Սերիա Ա-ում, երկու անգամ էլ տիրացել Իտալիայի գավաթին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնության մասնակից թիմերին թույլատրել վերսկսել մարզումներն առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ Սերիա Ա-ն կվերսկսվի մայիսի վերջին: