կարևոր
1044 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-26 13:11

Ռակիտիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում

Ռակիտիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում

Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում:

 Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Ռակիտիչով հետաքրքրված է «Տոտենհեմ»-ը և ֆուտբոլիստի գործարքում կարող է ներառվել Տանգի Նդոմբելեն:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Ռակիտիչին: «Կարմիր սատանաները» մեծ հույս են կապում Ռակիտիչի հետ և լիահույս են, որ խորվաթ ֆուտբոլիստը կուժեղացնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանական գիծը:  

Իվան Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 190 հանդիպման: Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականի կազմում դարձել է նաև աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: