կարևոր
1475 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-26 12:00

Վթար՝ Վանաձորում

Վթար՝ Վանաձորում

Ապրիլի 26-ին` ժամը 00:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 7 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վահե Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին։

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված։