Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ի ժամը 10:35-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: